Ի հիշատակ Հունգարիայի մեծանուն հայագետ Էդմոնդ Շուցի (1916−1999). Դր. Կորնել Նադյ
Հունգարիայի հայագիտությունը սկիզբ է դրվել դեռևս 19–րդ դարի կեսերին, որի առաջին կարկառուն ներկայացուցիչներից է Արմենոպոլիսի (Szamosújvár) հայոց կաթոլիկ քահանա Կրիշտոֆ Լուկաչին, ով հետազոտություններ է անցկացրել Տրանսիլվանիայի հայկական եկեղեցու և Հունգարիայի նախապատմության վերաբերյալ:
Նրա գիտական աշխատանքների հետնորդն ու ժառանգորդը Արմենոպոլիսի ավագ դպրոցի ուսուցիչ Կրիշտոֆ Սոնգոտն էր: Նա բացի այն գիտական կոչումների, որոնց արժանացել էր, հիմնականում առանձնանում էր ժամանակակից Հունգարիայի' ներառյալ Տրանսիլվանիաի, հայ մտավորականներին համախմբելու իր գործունեությամբ: Եվ ահա այս հանդիպումների արդյունքում ձևավորվեց «Armenia» գիտական ամսագիրը, որն ավելի քան 20 տարի հասարակությանը տեղեկացնում է ժամանակակից հայագիտության հետազոտությունների մասին: Սակայն Կրիշտոֆ Սոնգոտի մահից հետո գիտական գործունեությունը ավելի քան կես դար դաթար ունեցավ:
Այս բացառիկ հունգարացի գիտնականը ծնվել է Բուդապեշտում 1916 թվականի մարտի 29–ին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Հունգարիայի բուրժուա-լյութերական ընտանիքում' սաքսոնական ծագմամբ: Նա ավարտել է իր ավագ դպրոցը 20–րդ դարի լավագույն «Fasori» միջնակարգ դպրոցում, որը բազում գիտակներ է տվել Հունգարիային: Նա սկսել է հետաքրքրվել լեզուներով և գիտությամբ դեռևս դպրոցական տարիքում, ահա թե ինչու այն ավարտելուց հետո 1935 թվականին նա շարունակում է իր ուսումը Pázmány Péter-ի կաթոլիկ համալսարանում գերմաներեն և հունգարերեն լեզուների ուսուցչի մասնագիտություն ձեռքբերելու համար: Մեկ տարի անց' 1936 թվականին, նա ընդունվում է Հունգարիայի աշխարհահռչակ Eötvös Ճեմարանը, որը մինչ օրս համարվում է Հունգարիայի բարջրագույն կրթության և մտավորականության կենտրոն: Ահա այս բացառիկ ԲՈՒՀ-ում էին նշանավոր և լավ վերապատրաստված պրոֆեսորները կրթում բարձրորակ մտավորականներ և գիտնականներ հաջորդ սերունդների համար: Բնավ, և ոչ պատահականորեն, Էդմոնդ Շուցը ձևավորեց գիտական կարիերա, ում տաղանդը տեսնելով, նրա դասախոսներից մեկը' լեզվաբան Միկլոշ Ժիրային, առաջարկեց նրան սովորել արևելագիտության'մասնավորապես թուրքագիտության ֆակուլտետում: Այսպիսով' Դյուլա Նեմետի ղեկավարությամբ' Էդմոնդ Շուցը դարձավ Ճեմարանի թուրքագիտության ֆակուլտետի ուսանող, որի հետ մեկտեղ նա հաճախում էր պատմագիտության դասընթացների և հետաքրքրվում Հունգարիայի նախապատմությամբ և միջնադարյան հետազոտություններով:
Նա ծանոթացավ հայագիտությանը, երբ ուսման վերջին տարիներին Դյուլա Նեմետը առաջ քաշեց հայոց լեզվի և պատմության կարևորությունը, քանզի այդ ժամանակաշրջանում շատ քիչ հետազոտություններ կային հայոց լեզվի և թուրքերենի միջև կապի առնչությամբ: Ուստի դասախոսը նրան առաջարկեց սովորել հայերեն, որպեսզի կարողանար գիտական աշխատանք սկսել այդ բնագավառում: Բարեբախտաբար այդ ժամանակ Էդմոնդ Շուցը հետազոտություն էր անցկացնում հայերեն և թուրքերեն լեզվաբանությունների միջև կապերի վերաբերյալ: Սակայն, դժբախտաբար, նրա հետազոտությունները դադարում են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նա գնում է ծառայության և որից հետո սկսում է աշխատել որպես պաշտոնյա' չշարունակելով իր գիտական աշխատանքն ավելի քան 20 տարի: 1957 թվականին, շնորհիվ իր վաղեմի դասընկերոջ' Զիգմունդ Պեչի, նա դարձավ Հունգարիայի Գիտությունների Ակադեմիայի Պատմագիտության Ինստիտուի գիտաշխատող, որտեղ նա անձնվիրաբար սկսեց իր գիտական հետազոտությունները: Այդ ժամանակ նա հետաքրքրված էր Միջնադարյան և Արևելյան Եվրոպայի հայկական գաղութների ժամանակակից պատմությամբ, ուշադրությունը կենտրոնացնելով լեհ-հայկական գաղութների վերաբերյալ պատմական աղբյուրների վրա, որոնք գրված էին թուրքերենով, բայց հայերեն տառերով: Դա այսպես կոչված ղփչաղերեն լեզուն էր, որով հաղորդակցվում էին Արևելյան Եվրոպայի' մասնավորապես Ղրիմի թերակղզու հայերը: Ղփչաղերեն լեզուն Ղրիմի թաթարների հետ երկարատև միախառնման արդյունքն էր, ովքեր խոսում էին թուրքերեն: Հետագայում Ղրիմի հայերը տեղափոխվում են Լեհաստան և Մոլդովիա, որտեղ էլ սկսում են խոսել ղփչաղերեն լեզվով: Ուստի նրանց պատմական բոլոր աղբյուրները գրված են հենց այդ լեզվով:
Էդմոնդ Շուցը մշակել և հրատարակել է բազմաթիվ փաստաթղթեր հունգարերենով և այլ լեզուներով, նույնիսկ նրա թեկնածուական ատենախոսությունը այդ նույն թեմայով էր, որը նա գերազանցությամբ պաշտպանեց: 60-ականներին նրա աշխատանքները միջազգային հետաքրքրություն ձեռքբերեցին հայագետների և թուրքագետների շրջանում, որի շնորհիվ նրան հրավիրում են Բլումինգթոնում և Ինդիանա Համալսարանի (ԱՄՆ) Ալթայի ուսումնասիրությունների ֆակուլտետում հայագիտության և թուրքագիտության դասընթացներ անցկացնելու:
Գիտաժողովների ժամանակ ներկայացրած իր բացառիկ ելույթներով նա միշտ կարողանում էր գերել հանդիսատեսին: Նրա հրապուրիչ և բարեկամական անհատականությունը, անգլիական հումորը, գրագիտությունը նրան բազում ընկերներ են շնորհել ողջ աշխարհով մեկ: Շնորհիվ իր գիտական պատրաստվածության նա անփոխարինելի հյուր էր դարձել միջազգային բոլոր գիտաժողովների համար:
1967 թվականից նա աշխատում է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի Ալթայի հետազոտությունների խմբում և Eötvös Loránd համալսարանի Լիբերալ արվեստի ֆակուլտետի ասիական ամբիոնում, որտեղ էլ նա աշխատեց մինչև իր կյանքի վերջը: 70-ականներին Էդմոնդ Շուցի գիտական գործունեությունը փոխվեց, քանի որ նա սկսել էր ավելի շատ հետաքրքրվել Հայոց պատմությամբ. թաթարական արշավանքները Հայաստանում, Ղրիմի հայկական գաղութների պատմությունը, խաչակրաց արշավանքները, որոնք կապված էին հայերի հետ, եւ լեհահայ եկեղեցական միությունը (միության առաջնորդ եպիսկոպոս Նիկոլաս Տորոսովիչ 1627-1681): Զբաղված լինելով իր ուսումնասիրություններով' նա ավելի քիչ էր ուշադրություն դարձնում իր պրոֆեսորադասախոսական պարտականություններին: Շուտով նա ստանում է իր գնահատանքն ու մրցանակը, որոնց նա արժանացել էր շնորհիվ իր կատարած հետազոտությունների:
Ամենակարևոր գնահատանքը, որին նա արժանացել էր այն էր, որ թ՛ե հայ, և թ՛ե թուրք գիտությունների ակադեմիաները իրենց պատվավոր անդամ էին ընտրել Էդմոնդ Շուցին: Դա իսկապես եզակի դեպք է, որը արտացոլում է նրա խաղաղասեր անձն ու իր պատրաստակամությունը գտնել համաձայնության եզրեր երկու ժողովուրդների միջև, որոնց անցյալը լի է հակամարտություններով, միայն մի քանի մարդ է արժանացել նման մեծ մրցանակի: Էդմոնդ Շուցը միշտ փորձում էր ճանապարհ գտնել դա անելու համար, որն առավել փաստարկված, քան միամիտ քայլ էր, եթե մտածենք, որ այդ բոլոր գիտական կապերը կարող են օգտագործվել որպես դիվանագիտություն: Շուցը հպարտանում էր, որ իրեն հաջողվել էր համախմբել հայ և թուրք գիտնականներին, ովքեր կկարողանային ունենալ մասնագիտական քննարկումներ առանց քաղաքականության միջամտության:
Նա պաշտպանել է իր բարձրագույն դոկտորական ատենախոսությունը Հունգարիայի գիտությունների ակադեմիայում գերազանց արդյունքներով և բավականին ուշ, 1992 թվականի աշնանը, 80 տարեկան հասակում: Ատենախոսության թեման Հունգարիայի հայագիտության և Հունգարիայի պատմագրության կապն էր և Արևելագիտությունը: Դիպլոմը ստանալուց հետո նա շարունակում է այլ ելույթներ և հրապարակումներ ներկայացնել, այս անգամ, ուշադրությունը սևեռելով կրթելուն: Նա հստակ իրեն հետնորդ էր փնտրում և դա բնավ դյուրին չէր: Ուսանողներին հիմնականում հարցնում էր թե ինչ օտար լեզուների են տիրապետում և հետևաբար նրանց գրագիտությունը ու եթե նրանց պատասխանները չէին բավարարում նրա ակնկալիքները, մերժում էր: Նա շատ հավակնոտ էր, բայց նա, ով «կանցեր քննությունը» և կնվաճեր նրա վստահությունը, կարող էր անմիջապես սկսել հայագիտության դասընթացները և դառնալ իր հետնորդը:
90-ականների ավարտին Էդմոնդ Շուցը անսպասելիորեն հիվանդանում է և նրան շտապ վիրահատության են տեղափոխում: Հետո ապաքինման շրջանում նա շարունակում է ուսուցանել, զգալով, որ ժամանակն աշխատում է իր դեմ, նրա կասկածները ցավոք ճշմարտության են վերածվում, երբ 1999թ. նա կրկին հիվանդանում է և այս անգամ, ստիպված, սկսում է ուսանողներին ընդունել իր տանը: 1999 թվականի նոյեմբերի 1-ին, 83 տարեկան հասակում նա մահանում է: Որպես ժառանգություն նա իր հետնորդներին էր թողել Հունգարիայի հայագիտությանը նվիրված իր հետազոտությունները, որոնք նրանք պիտի շարունակեին և ավելի ամրապնդեին:
Next > |
---|
Felhívás
Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!
Adószámunk: 18918816-1-19
Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43
Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41
Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41
Köszönjük!
Contact
E-Mail: n.akopyan@yahoo.com
Tel: +36-70-945-1588
Search
Partners
AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA