Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ
Սումգայիթյան ջարդերը բռնություններ էին Սովետական Ադրբեջանի ծովափնյա քաղաք Սումգայիթում տեղի հայ բնակչության նկատմամբ, որ տեղի ունեցան 1988թ. փետրվարին: 1988թ. Փետրվարի 27-ին, էթնիկ ազերիներից կազմված ամբոխը խմբեր կազմելով հարձակվում էին հայերի վրա ամենուրեք՝ փողոցներում և նրանց բնակարաններում, անարգանքի ենթարկում, սպանում և թալանում: Այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում ոստիկանության և կառավարության աջակցությամբ: Այդ դեպքերը աննախադեպ էին իրենց վայրագությամբ և անմարդկայնությամբ:
«Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար 1988» ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերն է լրագրող Մարինա Գրիգորյանը, համահեղինակը' ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Ֆիլմում ցուցադրվում են սումգայիթյան ոճրագործությունների սահմռկեցուցիչ կադրեր, նյութեր, որոնք դեռևս չեն ներկայացվել հանրությանը: Ըստ Գրիգորյանի' ինքը նյութեր է հավաքել մարդկանցից, որոնք ականատես են եղել Ադրբեջանում, ինչպես նաև Ղարաբաղում բռնկված ազգամիջյան լարվածությանը, որը, ի վերջո, հանգեցրեց պատերազմի:
Համահեղինակ Լարիսա Ալավերդյանի խոսքով' «Այս ֆիլմը քարոզչական նպատակներ չունի, այլ հակառակը' սրա նպատակն է ցուցադրել բացառապես փաստեր, և հանրությանը ներկայացնել միայն իրականությունը»:
Ֆիլմում օգտագործվել են ականատեսների պատմություններ, հարցազրույցներ սպանվածների բարեկամների հետ, դրվագներ հենց դեպքի վայրերից, ինչպես նաև կադրեր ԽՍՀՄ Գերագույն դատարանի 1988 թ. նոյեմբերի դատական նիստերից:
Ֆիլմը «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի երկրորդ կինոնկարն է, որը ստեղծվեց ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի աջակցությամբ: Առաջինը' «Բաքու, հունվար, 1990 թ.», ցուցադրվել է 2010 թ. հունվարին:
Dim lights Embed Embed this video on your site
Dim lights Embed Embed this video on your site
Next > |
---|
Felhívás
Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!
Adószámunk: 18918816-1-19
Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43
Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41
Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41
Köszönjük!
Contact
E-Mail: n.akopyan@yahoo.com
Tel: +36-70-945-1588
Search
Partners
AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA