Ու՞ր ենք մենք գնում: Նոր Հայկական Ընկերություն Տրանսիլվանիայից միասնականության համար: Վերթան Քինգան 4 շրջան է, ինչ Տերեզվարոշում կազմակերպության ներկայացուցիչն է: 2015 թվականից նա Հայաստանի Խոսնակների Միության անդամ է: Նրա էթնիկ արմատները Մարոշվաշարհեից են, նրա ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղթել է Տրանսիլվանիայից և տեղափոխվել Հունգարիա: Նա ծնվել է Բուդապեշտում և 90-ականներին ներգրավվել Հունգարիայի հայ համայնքի կյանք: Diaszpóra21-ը հարցազրույց է իրականացրել նրա հետ՝ վերջերս հիմնադրված Հայկական Ընկերության հետ կապված:
Diaszpóra21. Ե՞րբ Ձեզ համար կարևոր դարձավ հայկական ինքնությունը:
Վ. Ք. Իմ ընտանիքում հայրական պապս հայկական արմատներ ունի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նրա արտաքինի՝ քթի և դեմքի այլ առանձնահատկությունների պատճառով, գերմանացի զինվորները փողոցում կանգնեցրել և ստուգել են նրա փաստաթղթերը և պարզելուց հետո, որ նա հայ է, թողել են, որ գնա: Նրանից ես հայկական բառեր եմ լսել: Իմ մայրը՝ Վերթան Ժոլտնե Քինգան, ով ամբողջովին հունգարացի կին է, հաճախ նշում էր մեր հայկական արմատների մասին. «Աղջիկս, ես երեք հայ երեխա եմ մեծացնում»: Դա կարևոր է եղել նրա համար, և այժմ նույնպես կարևոր է:
Diaszpóra21. Դուք ներգրավվել եք ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգ, երբ այն մեկնարկել է: Ինչպիսի՞ն էր ձեր տպավորությունը, երբ դուք մուտք գործեցիք Հունգարիայի հայկական համայնք, որը 2 խմբի է բաժանված:
Վ. Ք. Հայ մշակույթի և պատմության հետ ծանոթությունս սկսվեց ավելի ուշ, և ես կոնկրետ հիշում եմ, թե ինչից: Ճարտարապետական դասախոսության ժամանակ ես տեսա հնագույն հայկական կառույցներ, մասնավորապես եկեղեցիներ: Երբ ես տեսա այս հազարավոր տարիների պատմություն ունեցող կառույցները, ես զգացի, որ պետք է Աստծո ձեռքը դրանց վրա լինի, որ դրանք այսքան տարի շարունակ կանգուն լինեն: «Որտեղի՞ց ենք մենք գալիս և ու՞ր ենք գնում» հարցը ինձ նույնպես միշտ հետաքրքրել է, ես մոտեցա հայկական համայնքին և ներգրավվեցի ծրագրերին այդ ժամանակ: Երկու խմբերի բաժանված հայերի գոյության հարցը ես այնքան էլ լավ չէի հասկանում, և ինչքան ժամանակ, որ հնարավոր էր, փորձում էի անտեսել այդ: Ես աշխատել եմ Տերեզվարոշ շրջանում: Իմ ընտանիքի առանձնահատկություններից մեկը, որը ես բերել եմ ինձ հետ այն է, որ միայն կառուցողաական բնույթի աշխատանք եմ կատարել: Ինչքան ժամանակ, որ հնարավոր է, ես անտեսել եմ այն, ինչը թուլացնում և ոչնչացնում է: Դարեր շարունակ Տրանսիլվանիայում ապրող և նոր ժամանած հայերի՝ 1-ին և 2-րդ սերնդի հայերի միջև գոյություն ունեցող անդունդը ես բացատրում էի պատճառներով, որոնք մեզանից կախված չեն: Բացի այդ, մենք փորձում էինք դրա դեմ ինչ-որ բան անել, բայց դա անհնար էր:
Diaszpóra21. Հայ ազգային ինքնավարությունը տասնամյակներ շարունակ փորձում է միասնության և համագործակցության եզրեր գտնել, բայց շատ ժամանակ թվում է, որ մյուս կողմը, հատկապես Տրանսիլվանիայի Հայկական Արմատներ ընկերության միանձնյա ղեկավարը, հակված է ատելության և թշնամանքի պահպանմանը:
Վ. Ք. Կառուցել և երբեք չոչնչացնել: Այս սկզբունքով եմ ես առաջնորդվում, և սրա համար մենք Պուշկաշ Աթիլայի հետ միասին հասկացանք, որ Հունգարական- Տրանսիլվանյան - Հայկական ընկերության ստեղծման ժամանակն է հասունացել: Նա Տրանսիլվանիայում է ղեկավարում, ես՝ Հունգարիայում: Մենք ամենօրյա կապ ենք պաշտպանում: Մեր նպատակն է միավորել այն մարդկանց, ովքեր արդեն հոգնել են ոչ մի տեղ չտանող ատելությունից և ովքեր ցանկանում են անել ինչ որ բան միասնական հայկական համայնքի համար: Իր հերթին, Տրանսիլվանիան ուշադրության կենտրոնում է: Մենք համագործակցության համաձայնագիր ենք ստորագրել Հայ ազգային ինքնավարության հետ, և ակնհայտ է, որ ոչ միայն ընդհանուր ցանկություն և միտում, այլ նաև իրական միասնականության հնարավորություն գոյություն ունի:
Diaszpóra21. Ինչին դոկտոր Իշեկութս Շարոլտան արձագանքեց բաց նամակով: Ինչպե՞ս դա անդրադարձավ Ձեզ վրա:
Վ. Ք. Ես չեմ կարող ասել, թե լավ զգացի, քանի որ նամակի ոճը պղծում է պատիվը: Որպես կին, նույնպես, տողերը, որոնք ուղղված էին ինձ` անարժան և նվաստացուցիչ էին: Նամակը արատավորում է տեղացի հայկական համայնքի բոլոր անդամներին, չխնայելով նույնիսկ մեր ընտանիքները: Որպես Հայկական Խոսնակների Միության անդամ՝ ես պետք է պատասխանեմ տողերին, որոնք ուղղված են Միությանը. Խոսնակների Միությունը չի կարող միջամտել ինքնավարությունների գործունեությանը և այն չի անում դա: Այդուհանդերձ այն ունի ֆորում, որտեղ երկու կողմերը կարող են ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ՝ ի դեմս Ալեքս Ավանեսյանի և Զաքարիաշ Դիրանի: Եվ դա տեղի է ունեցել երկար ամիսներ շարունակ Խոսնակների միության գրասենյակում: Միությունը այժմ նույնպես իրականացնում է իր գործունեությունը Պառլամենտում և դրանից դուրս նույնպես, այն օգնում է նրանց, ովքեր դիմում են դրա օգնությանը: Գուցե այս մասին հարցնենք Ժիգմոնդ Բենեդեկին, Կովաչ Բալինտին, Ենգիբարյան Դավիթին և ուրիշներին նույնպես: 2011 թվականի մարդահամարի ընթացքում մոտավորապես 30.000 մարդ նշել են, որ իրենք կապ ունեն հայերի հետ: 2014 թվականի ընտրություններին նախորդող գրանցման ժամանակ 3573 քաղաքացի գրանցել են իրենց որպես հայ ինքնություն ունեցողներ: Եվ նրանցից մոտավորապես 300-ը կապված են ինքնավարության հետ: 30-ը նրանցից կարծիք հայտնողներ են, և 2-ի պատճառով հնարավոր չէ համաձայնության գալ: Այս երկու մարդկանց միջև 25 տարի տևող հակադրությունը թույլ չի տալիս մյուս 30- 300- 3573- 30000 մարդկանց միասնական լինել: Դոկտոր Իշկութս Շարոլտան նույնպես պետք է որևէ լուծում առաջարկի: Տրանսիլվանիայի հայերի մասին հոգ տանել և աշխատել նրանց հետ առանց նրանց անհնար է: Չկա ոչ մի ստորադասություն կամ ստորադասական հարաբերություն: Ինչպես նաև սխալ է նրանց շարունակաբար պահել այնպիսի իրավիճակում, որտեղ Հունգարիայի երկու կազմակերպություններ միշտ մանր ընդհարումների մեջ են: Ուստի մենք ստեղծել ենք մի կազմակերպություն, որը գործում է Տրանսիլվանիայի և Հունգարիայի հայերի համատեղ աշխատանքի հիման վրա, և որը հնարավորություն է ունեցել դաշինք կնքելու Հայկական Ազգային Ինքնավարության հետ նույնպես: Այս կազմակերպությունը մենք ստեղծել ենք, որովհետև Հունգարիայի և Տրանսիլվանիայի հայերը մեկ ընտանիք են, և աշխատանքը մենք կարող ենք պատկերացնել միայն միասին, այնպես, որ պահանջվող ռեսուրսների ձեռքբերումը իրականացվի համատեղ: Կարելի է այսպես ասել. «կես-կես և հիմա»: Տրանսիլվանիայի հետ համագործակցությունը անիրականալի է առանց Հայկական Ազգային Ինքնավարության և մենք ամեն ինչ արել ենք, որ դա այդպես չլինի: Հունգարական-Տրանսիլվանյան հունգարահայկական ընկերությունը բաց ընկերություն է, յուրաքանչյուր ոք կարող է դրա անդամ դառնալ: Մեր ընդհանուր ծրագրի ֆինանսական մասը ինչ-որ կերպ ապահովված է:
Diaszpóra21. Եվ ի՞նչ կասեք ձեր ընտանիքի հետ կապված:
Վ. Ք. Իմ մայրը Օրլայ փողոցի եկեղեցու խնամակալության անդամ է եղել 2004-2012 թվականների ընթացքում: Նա ինժեներ է և միշտ իմացել է ինչը ինչու է անում: Որպես իր աշխատանքի գնահատական 2008 թվականին նա Szongott մրցանակի է արժանացել: Ծնողներս դա արել են առանց փոխհատուցման, նրանք շարունակաբար խնամել են կառույցը, իրականացրել բոլոր պահանջվող նորոգումները: Հաջորդ քայլը ամբողջ վերին հարկի վերանորոգումն է եղել: Այժմ, որպես համակարգված թանգարան, այն ունի այնքան հաճախորդ, որքան երբևէ չի ունեցել: Հայրս այգեգործական ինժեներ է և, Բետեղ ընտանիքի հետ միասին, խնամում էր վանքի պարտեզը: Կարդալով բաց նամակը «Հայր Մեր»-ով՝ նա պատասխանեց Սաղմոսների գրքի 52-րդ սաղմոսով, որն արժե կարդալ: Իմ ծնողների և ընտանիքի կատարած աշխատանքից հետո, նա ներկայացրեց իր գնահատականը՝ մեղադրելով պառակտման մեջ: Սա ևս բնութագրում է նամակ գրողին: Դր. Իշեկութս Շարոլտայի բնութագրմամբ բոլորը դավաճան են, ովքեր գործում են ոչ համաձայն իր հայացքների և արժեքների: Այսպես չի կարող լինել: Եթե գրվածը չկարողանար մոլորեցնել մարդկանց, հատկապես Տրանսիլվանիայի Հայկական Արմատներ ընկերության անդամներին, այդ պարագայում մենք կարող էինք նույնիսկ անտեսել այն, սակայն, իհարկե դա առաջ բերեց պատասխան այդ հարթության վրա, քանի որ այս ատելության հրահրումը չէր կարող մնալ առանց պատասխանի: Եվ դիկտատուրան չի կարող լինել որևէ միության կառավարման գործիք:
Diaszpóra21. Հունգարական հայկական անվանում, ի՞նչ է դա նշանակում: Արդյո՞ք դա ակնհայտ տարանջատում չի մատնանշում, որովհետև չկան հունգարացի լեհեր, հունգարացի հույներ, հունգարացի սլովակներ, նրանք չեն զատում իրենց սեփական ազգությունը: Հայերը կարծես երկու ազգ լինեն՝ Հունգարիայի հայեր և նրանք, ովքեր ավելի ուշ են եկել:
Վ. Ք. Այս արտահայտությունը եկել է Տրանսիլվանիայից, քանի որ այնտեղ ապրում են Հունգարիայի հայեր և Տրանսիլվանիայի հայեր, սակայն հայ համայնքի շրջանում սա հատուկ հարց է, և դա չի կարող պատահական խտրականության նշան լինել: Առաջին հերթին մենք հայ ենք, և այս համայնքը կարող է գոյատևել միայն միասին, համագործակցության միջոցով: Խորիմաստ է նաև այն, որ Ռումինացի քաղաքական գրողը Հունգարիայում իր գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց. «Ռումինիայում ես հայ եմ, բայց դրա սահմաններից դուրսես ներկայանում եմ որպես Ռումինայի քաղաքացի»: Մեր կազմակերպությունը, այլ բաների հետ համատեղ, արդեն աշխատում է Ցեց Յանոշի ֆիլմի միջազգային նկարահանումների և Կարպատյան ավազանի մոդելների վերաբերյալ կոնֆերանսի կազմակերպման վրա, որը տեղի կունենա հունիսին Ազգային Ժողովի վերին գրասենյակի նիստերի դահլիճում: